15:58  ,  9 հոկտեմբերի, 2015

Եվրո-2016. Շվայնշտայգերն ու Գյոտցեն չեն օգնի Գերմանիային վճռական խաղում

Կիսապաշտպաններ Մարիո Գյոտցեն ու Բաստիան Շվայնշտայգերը չեն կարողանա օգնել Գերմանիայի հավաքականին Վրաստանի հետ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում: Դուբլինում կայացած Իռլանդիայի դեմ ընտրական խաղում Մյունխենի «Բավարիայի» խաղացող Գյոտցեն ստացել է ազդրի մկանային վնասվածք եւ փոխարինվել է 35-րդ րոպեին: «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Բաստիան Շվայնշտայգերը չի մասնակցել հանդիպմանը: Գերմանիան պարտվել էր 0:1 հաշվով:

«Մարիոն հաստատապես չի մասնակցի Վրաստանի դեմ խաղին: Շվայնշտայգերի վիճակն անորոշ է: Բժշկական շտաբն ասել է, որ նրան անհրաժեշտ է երեք օր հանգիստ»,- Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի խոսքը մեջբերում է Sport1-ը:

Գերմանիայի հավաքականն ունի 19 միավոր, լեհերն ու իռլանդացիները վաստակել են 18-ական միավոր եւ վերջին տուրում կխաղան իրար հետ:

Գերմանիա - Վրաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով