22:35  ,  9 հոկտեմբերի, 2015

«Բարսելոնան» ցանկանում է գնել Մարկո Ռոյսին

Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է հաջորդ ամռանը ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսին:

Mundo Deportivo-ի տվյալներով, 26-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության գլխավոր նախաձեռնողը Իսպանիայի չեմպիոնների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն է:

Գերմանիայի առաջնության ընթացիկ առաջնության վեց հանդիպումներում Ռոյսը դարձել է երկու գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում