20:34  ,  9 հոկտեմբերի, 2015

Յուրգեն Կլոպ. Եթե Մոուրինյոն առանձնահատուկ է, ապա ես սովորական տղա եմ

Անգլիական «Լիվերպուլը» գլխավորած Յուրգեն Կլոպը իրեն չի համարում հրաշագործ: Այդ մասին նա ասել է Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ համեմատվելու համատեքստում:

«Եթե Մոուրինյոն ասում է, որ ինքն առանձնահատուկ մարզիչ է, ապա ես սովորական տղա եմ, հրաշագործ չեմ: Կցանկանայի, որ լուսանկարիչները հյուրանոցում ինձ ամեն քայլափոխի չլուսանկարեին:

«Լիվերպուլում» տրանսֆերների հարցերում իմ խոսքը կլինի առաջինն էլ, վերջինն էլ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

«Լիվերպուլի» հետ բանակցություններում Կլոպի գլխավոր նախապայմանը եղել էր տրանսֆերային քաղաքականությունն ինքնուրույն վարելու իրավունքը: Ոչ պաշտոնական տվյալներով, Կլոպի տարեկան աշխատավարձը 7 միլիոն ֆունտ ստերլինգ է: Եթե այդ լուրը հաստատվի, ապա գերմանացի մասնագետը կլինի Անգլիայի Պրեմյեր լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում