18:42  ,  9 հոկտեմբերի, 2015

«Նապոլիի» պաշտպան. Պետք է հաղթենք Հայաստանի թիմին եւ հասնենք մեր երազանքին

Մենք պետք է մոռանանք Սերբիայից կրած պարտության մասին եւ կենտրոնանանք Հայաստանի հավաքականի հետ առաջիկա հանդիպման վրա, ասել է իտալական «Նապոլիի» եւ Ալբանիայի հավաքականի պաշտպան Էլսեիդ Հյուսայը:

 «Մենք ունենք Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար դուրս գալու շանս: Մտադիր ենք հետեւություններ անել Սերբիայի հետ խաղից եւ չկրկնել սխալները: Պետք է հաղթենք Հայաստանի թիմին եւ հասնենք մեր երազանքին»,- Հյուսայի խոսքը մեջբերում է sportal.it-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին կայացած ընտրական խաղում Ալբանիան 0:2 հաշվով պարտվել է սերբերին: Նախավերջին խաղից առաջ Ալբանիան ունի 11 միավոր եւ երրորդ տեղում է: Մրցաշարն ավարտած Դանիան 12 միավորով երկրորդ տեղում է:

Հայաստան - Ալբանիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով