15:18  ,  9 հոկտեմբերի, 2015

Դի Բիազի. Հայաստանի հետ խաղում պետք է գործենք անսխալ

Ֆուտբոլի Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի Դի Բիազին մեկնաբանել է Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Սերբիայի թիմից 0:2 հաշվով կրած պարտությունը եւ խոսել Հայաստանի հետ առաջիկա հանդիպման մասին:

«Մենք պետք է ուշադիր լինեինք խաղավերջում: Ընդհանուր առմամբ, անցկացրինք լավ հանդիպում մարտավարական տեսանկյունից ուժեղ մրցակցի հետ: Սակայն ավելացված րոպեներին կորցրեցինք կենտրոնացվածությունը եւ բաց թողեցինք երկու գնդակ:

Այժմ Հայաստանի հետ խաղում մեզ անհրաժեշտ է միայն հաղթանակ: Պետք է խաղանք անսխալ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է sportal.it-ը:

Հայաստան - Ալբանիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին: Դանիայի հավաքականն ավարտել է խմբային փուլը եւ 8 խաղից հետո 12 միավորով երկրորդ տեղում է: Ալբանիան 7 խաղից հետո ունի 11 միավոր: Առաջին տեղն ու ուղեգիրը 18 միավորով ապահովել է Պորտուգալիան, որը սեպտեմբերի 11-ին կխաղա Սերբիայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով