14:42  ,  9 հոկտեմբերի, 2015

Յուրգեն Կլոպ. Նախընտրում եմ խելահեղ խաղաոճ

Անգլիական «Լիվերպուլի» հետ երեք տարվա պայմանագիր կնքելուց հետո Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դրական է արտահայտվել թիմի կազմի մասին:

«Այս պահին «Լիվերպուլն» աշխարհի լավագույն թիմը չէ: Մենք կձգտենք լավագույնը լինել վաղը, հաջորդ օրը: Այն ամենը, ինչը ես ուսումնասիրել եմ թիմի մասին «դրսից», ինձ բավարարում է: Կարեւորն այն է, որ թիմը համալրված է լավ ֆուտբոլիստներով:  Ես չեմ պատրաստվում ղեկավարությանը խնդրել գնել Մեսիին կամ Ռոնալդուին:

Ես նախընտրում եմ խելահեղ խաղաոճ: Կձգտենք խաղը կառուցել գնդակի վերահսկողության դիրքերից, ինչպես անում են առաջատար թիմերը: Դա բարդ է, քանի որ ոչ մի մրցակից չի պատրաստվում հենց այնպես զիջել նախաձեռնությունը: Պետք է խաղանք արագ եւ ագրեսիվ: Երկրպագուները սիրում են այդպիսի ֆուտբոլ:

Հնարավոր է՝ ինձ Անգլիայում հարմարվելու համար հարկավոր կլինի որոշակի ժամանակ, բայց կարող է եւ չպահանջվի ժամանակ: Կարող եմ ասել, որ Անգլիայում մարզչական նստարանները շատ մոտ են իրար: Կարող ես պատահաբար հարվածել գործընկերոջդ: Երբեմն ես ինձ չեմ վերահսկում»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

The Guardian-ի տվյալներով Կլոպի տարեկան աշխատավարձը կկազմի 7 միլիոն ֆունտ ստերլինգ՝ նրան դարձնելով անգլիական Պրեմյեր լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում