14:05  ,  9 հոկտեմբերի, 2015

Իվան Ռակիտիչը՝ Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ճանաչվել է 2015թ. Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ, Vecernji List-ի վարկածով:

27-ամյա խաղացողը հավաքել է 105 միավոր՝ առաջ անցնելով իտալական «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչից (85) եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչից (80):

Անցած մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող դարձած Ռակիտիչն առաջին անգամ է հայրենիքում արժանանում այս մրցանակին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում