13:32  ,  9 հոկտեմբերի, 2015

Դիդյե Դեշամ. Հայաստանի հավաքականը լավ փորձություն կազմակերպեց մեզ համար

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է ընկերական խաղում Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը:

«Առաջին հայացքից կարող եք կարծել, որ հեշտ էր մեզ համար, սակայն այդպես չէ: Հայաստանի հավաքականը լավ փակվել էր եւ թույլ չտվեց մեզ խաղալ այն ֆուտբոլը, որը ցանկանում էինք:

Մենք հաստատեցինք այն խաղամակարդակը, որը ցուցադրել էինք սեպտեմբերին: Ամեն դեպքում, մրցակիցը լավ փորձություն կազմակերպեց մեզ համար, հատկապես, առաջին խաղակեսում»,- Դեշամի խոսքը մեջբերում է L’Equipe-ը:

Հիշեցնենք, որ Նիցայում կայացած խաղում Հայաստանի հավաքականը պարտվել է 0:4 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում