12:44  ,  9 հոկտեմբերի, 2015

Իկեր Կասիլյաս. Կկարողանամ խաղալ եւս երկու տարի

Ցանկանում եմ կատարել «Պորտուի» հետ պայմանագիրս, ասել է Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը:

«Հոգեբանորեն լավ վիճակում եմ: Եթե վնասվածքները չխանգարեն, ապա կկարողան խաղալ եւս երկու տարի: Դարպասապահը կարող է մյուս խաղացողներից երկար խաղալ: Շատ կցանկանայի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում տեսնել «Ռեալին» եւ «Պորտուին»: Դա կնշանակեր, որ իմ ամբողջ կյանքի թիմն ու ներկա ակումբը շատ լավ են լուծում խնդիրները»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Կասիլյասն այս ամռանն է «Ռեալից» տեղափոխվել «Պորտու»: Իսպանիայի հավաքականը հոկտեմբերի 9-ին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում