11:34  ,  9 հոկտեմբերի, 2015

ԱԱ-2018. Արգենտինան պարտվեց, Ագուերոն պատգարակով դուրս բերվեց խաղադաշտից

Հարավային Ամերիկայում մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը: Արգենտինայի հավաքականն ընդունեց էկվադորցիներին եւ առանց Լիոնել Մեսիի պարտություն կրեց 0:2 հաշվով: 19-րդ րոպեին էլ ազդրի մկանային վնասվածք ստացավ եւ պատգարակով խաղադաշտից դուրս բերեց «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն:

ԱԱ-2018, ընտրական մրցաշար

Հարավային Ամերիկա, 1-ին տուր

Արգենտինա - Էկվադոր՝ 0:2

Էրասո, 81, Կայսեդո, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում