10:36  ,  9 հոկտեմբերի, 2015

Գերմանիայի հավաքականի 32 տարվա վաղեմության հակառեկորդի կրկնությունը

Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Իռլանդիային 0:1 հաշվով պարտվելով, կրկնել է 32 տարվա վաղեմության հակառեկորդ: Ընթացիկ ընտրական մրցաշարում Գերմանիայի հավաքականը կրեց երկրորդ պարտությունը (0:2 հաշվով պարտվել էր նաեւ Լեհաստանի թիմին):

Եվրո-1984-ի ընտրական փուլում գերմանացիները երկու անգամ պարտվել են Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին, սակայն խմբում գրավել են առաջին եղը:

Եվրո-2016-ին ընտրական փուլի D խմբի վերջին տուրից առաջ Գերմանիայի հավաքականը 19 միավորով առաջին տեղում է եւ մեկական միավոր է գերազանցում Լեհաստանին ու Իռլանդիային: Հոկտեմբերի 11-ին Գերմանիայի հավաքականը կընդունի վրացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով