09:44  ,  9 հոկտեմբերի, 2015

Մեսի. Կվերադառնամ ավելի ուժեղ (ֆոտո)

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ֆեյսբուքյան գրառումով եւ տեղադրած լուսանկարով պատմել է վերականգնողական փուլի մասին: 28-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Լաս Պալմասի» հետ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում եւ բաց կթողնի մոտ երկու ամիս:

«Քայլ առ քայլ շարժվում եմ ապաքինման ուղղությամբ, որպեսզի ավելի ուժեղ վերադառնամ: Ես կցանկանայի ողջագուրվել Արգենտինայի հավաքականում իմ բոլոր թիմակիցների հետ եւ շնորհակալություն հայտնել նրանց՝ աջակցության համար»,- Ֆեյսբուքում գրել է Լիոնել Մեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում