00:43  ,  9 հոկտեմբերի, 2015

Եվրո-2016. Գերմանիայի սենսացիոն պարտությունը, Սերբիայի վրեժն Ալբանիայում, մյուս արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում տեղի ունեցան հերթական հանդիպումները: Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը Դուբլինում սենսացիոն պարտություն կրեց իռլանդացիներից՝ 0:1: Լեհաստանի հավաքականը 2:2 հաշվով խաղաց շոտլանդացիների հետ:

D խմբում Գերմանիայի հավաքականը 19 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Լեհաստանը 18 միավորով երրորդ տեղում է, նույնքան միավոր ունի նաեւ Իռլանդիան:

Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը 3:0 հաշվով պարտության մատնեց հույներին, Ռումինիան ու Ֆինլանդիան մեկական գնդակ փոխանակեցին:

F խմբում Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը 20 միավորով ապահովեց առաջին տեղն ու եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը: Ռումինիան 17 միավորով երկրորդն է,  16 միավոր ունի  Հունգարիան:

Հայաստանի հավաքականի հետ ընտրական նույն խմբում ընդգրկված Պորտուգալիայի եւ Դանիայի հավաքականների խաղում Մոուտինյուի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեցին պորտուգալացիները:

Ալբանիայի եւ Սերբիայի հավաքականների խաղում ավելացված րոպեներին Կոլարովի եւ Լյայիչի խփած գնդակների շնորհիվ հաղթանակ տարան սերբերը, որոնք 4 միավորով I խմբի նախավերջին տեղում են: Հայաստանի հավաքականը 2 միավորով վերջինն է: Պորտուգալիայի հավաքականը 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ ապահովեց խմբի առաջին տեղը: Դանիան վաստակել է 12 միավոր, Ալբանիան 11 միավորով երրորդն է: 

Եվրո-2016, ընտրական փուլ

I խումբ

Պորտուգալիա - Դանիա՝ 1:0

Ժոաու Մոուտինյու, 66

Ալբանիա - Սերբիա՝ 0:2

Ալեքսանդր Կոլարով, 90+1, Ադեմ Լյայիչ, 90+4

D խումբ

Վրաստան - Ջիբրալթար՝ 4:0

Մատե Վացաձե, 30, 45, Թորնիկե Օքրիաշվիլի, 35, 11մ, Վալերի Կազաիշվիլի, 87

Իռլանդիա - Գերմանիա՝ 1:0

Շեյն Լոնգ, 70

Շոտլանդիա - Լեհաստան՝ 2:2

Մեթ Ռիտչի, 45, Սթիվեն Ֆլեթչեր, 62 – Ռոբերտ Լեւանդովսկի, 3, 90+4

F խումբ

Հյուսիսային Իռլանդիա - Հունաստան՝ 3:0

Սթիվեն Դեւիս, 35, 58, Ջոշ Մաջենիս, 49

Հունգարիա - Ֆարերյան կղզիներ՝ 2:1

Դանիել Բյոդե, 63, 71 – Ռոալդուր Յակոբսեն, 11

Ռումինիա - Ֆինլանդիա՝ 1:1

Օվիդիու Հոբան, 90+1 - Յոել Պոհյանպալո, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով