22:57  ,  8 հոկտեմբերի, 2015

Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Հայաստանը նվաճեց մեկ ոսկե, երկու արծաթե մեդալ

Կլայպեդայում ընթացող ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչեւ 20 տարեկանների 94 կգ քաշայինների չեմպիոնական տիտղոսի համար պայքարել են Հայաստանի ներկայացուցիչներ Կարուշ Ղուկասյանի (158+192 կգ)  ու Սամվել Գասպարյանի (155+195 կգ)  միջեւ: Երկուսն էլ երկամարտում հավաքել են 350 կգ: Ավելի թեթեւ լինելու շնորհիվ հաղթող է դարձել Սամվել Գասպարյանը:

Եվրոպայի մինչեւ 20 տարեկան աղջիկների առաջնությունում 17-ամյա Սոնա Պողոսյանը երկամարտում ցույց է տվել 213 (95+118) կգ եւ նվաճել արծաթե մեդալ: 240 կգ արդյունքով հաղթող է դարձել ռուսաստանցի Մարիա Պետրովան: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում