Կլայպեդայում ընթացող ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչեւ 20 տարեկանների 94 կգ քաշայինների չեմպիոնական տիտղոսի համար պայքարել են Հայաստանի ներկայացուցիչներ Կարուշ Ղուկասյանի (158+192 կգ) ու Սամվել Գասպարյանի (155+195 կգ) միջեւ: Երկուսն էլ երկամարտում հավաքել են 350 կգ: Ավելի թեթեւ լինելու շնորհիվ հաղթող է դարձել Սամվել Գասպարյանը:
Եվրոպայի մինչեւ 20 տարեկան աղջիկների առաջնությունում 17-ամյա Սոնա Պողոսյանը երկամարտում ցույց է տվել 213 (95+118) կգ եւ նվաճել արծաթե մեդալ: 240 կգ արդյունքով հաղթող է դարձել ռուսաստանցի Մարիա Պետրովան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում