21:14  ,  8 հոկտեմբերի, 2015

Մորատա. Երջանկությունը «Ռեալի» պայմանագրի կետերից կարեւոր է

Ճիշտ է, որ փաստաթղթերը վկայում են, որ ես կարող եմ վերադառնալ Մադրիդ, սակայն երջանկությունը չի որոշվում պայմանագրի կետերով, ասել է Թուրինի «Յուվենտուսի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան։

«Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելու եւ հաղթելու դեպքում, ես Միլանից Թուրին կվերադառնամ ոտքով»,- Մորատայի խոսքը մեջբերում է juvefc-ը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա Միլանում։

22-ամյա ֆուտբոլիստն անցած ամռանն է «Ռեալից» տեղափոխվել «Յուվենտուս»։ Պայմանագրով նախատեսված է, որ 30 միլիոն եվրո վճարելու դեպքում, Մորատան կվերադառնա Արքայական ակումբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում