20:12  ,  8 հոկտեմբերի, 2015

Պետական մեղադրողը Մեսիի համար պահանջում է 22,5 ամսվա ազատազրկում

Իսպանիայում շարունակվում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ նրա հոր՝ Խորխե Մեսիի, գործի քննությունը։ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը մնացել է մեղադրյալի կարգավիճակում, թեեւ դատախազությունն ընդունել էր, որ հարկերից փուսափելու համար մեղավոր է միայն Խորխե Մեսին։

Պետական մեղադրողը Մեսիի համար պահանջում է 22,5 ամսվա ազատազրկում եւ 4,1 միլիոն եվրոյի տուգանք, հաղորդում է elpais-ը։

Հիշեցնենք, որ Մեսին մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ։ Նա արդեն վճարել է 5 միլիոն եվրո 2007-ից 2009-ը ժամանակահատվածի եւ 10 միլիոն եվրո՝ 2009-ից 2011-ի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում