19:43  ,  8 հոկտեմբերի, 2015

Դիդյե Դեշամ. Հայաստանի թիմում խաղում են հարձակողական ոճի լավ ֆուտբոլիստներ

Հայաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպումից առաջ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը դրական է արտահայտվել հայ ֆուտբոլիստների հարձակողական որակների մասին։

«Երեւանում մենք հաղթեցինք 3։0 հաշվով, սակայն մրցակիցը քիչ խնդիրներ չստեղծեց մեզ համար։ Հայաստանի հավաքականում հանդես են գալիս հարձակողական ոճի լավ ֆուտբոլիստներ։ Հայերը մինչեւ վերջ կպայքարեն դրական արդյունքի համար»,- Դեշամի խոսքը մեջբերում է 20minutes.fr-ն։

Նիցայի «Ալյանս Ռիվյերա» ստադիոնում կայանալիք Ֆրանսիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում