18:42  ,  8 հոկտեմբերի, 2015

ՖԻՖԱ-ի ղեկավարումն անցավ Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պարտականություններն առաջիկայում կկատարի Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար Իսա Այատուն։ Աֆրիկացի ֆունկցիոները բոլորից երկար է գտնվում ՖԻՖԱ-ի փոխնախագահի պաշտոնում, դրա շնորհիվ էլ ստացել է լիազորությունները, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։

ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեն ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին 90 օրով զրկել է լիազորություններից։ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի պարտականությունները կկատարի Մարկուս Կատները։

Շվեյցարիայի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Բլատերի նկատմամբ՝ նրան կասկածելով ֆինանսական միջոցների յուրացման եւ հանցավոր անփութության մեջ: 79-ամյա շվեյցարացուն կասկածում են նաեւ 2011թ. փետրվարին ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին 2 միլիոն շվեյցարական ֆրանկ կաշառք տալու մեջ: Պլատինին 90 օրով զրկվել է ՖԻՖԱ-ի փոխնախագահի լիազորություններից։

ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունը 2016թ. փետրվարի 26-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս