17:10  ,  8 հոկտեմբերի, 2015

«Շիրակի» դարպասապահը լուցկիներով պատրաստել է «Բարսելոնայի» ստադիոնը (ֆոտո)

Գյումրիի «Շիրակի» դարպասապահ Նորայր Աբրահամյանը լուցկիներով պատրաստել է «Բարսելոնայի» տնային ստադիոն «Նոու Կամպը», փոխանցում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» մտադիր է վերակառուցել «Նոու Կամպը»: Ստադիոնն անվանափոխվելու է Espai Barca եւ պատրաստ կլինի 2021-ին: Սպասվում է, որ վերակառուցումից հետո 99 հազար երկրպագուներ հյուրընկալվող ստադիոնում կկարողանան ներկա լինել 105 հազար ֆանատներ: «Նոու Կամպը» բացվել է 1957-ի սեպտեմբերի 24-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում