16:03  ,  8 հոկտեմբերի, 2015

Պլատինին ու Վալկեն Բլատերի պես զրկվեցին իրենց լիազորություններից

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) էթիկայի հանձնաժողովը մի քանի պաշտոնյաների զրկվել է լիազորություններից:

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերից հետո, 90 օր ժամկետով լիազորություններից զրկվել են նաեւ ՖԻՖԱ-ի փոխնախագահ Միշել Պլատինին (ՈւԵՖԱ-ի նախագահ) եւ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն: Անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը կարող է երկարաձգվել եւս 45 օրով, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը:

ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Չոն Մոնջունը 6 տարով զրկվել է ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից եւ կվճարի 100 հազար շվեյցարական ֆրանկ տուգանք:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Բլատերի նկատմամբ՝ նրան կասկածելով ֆինանսական միջոցների յուրացման եւ հանցավոր անփութության մեջ: 79-ամյա շվեյցարացուն կասկածում են նաեւ 2011թ. փետրվարին ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին 2 միլիոն շվեյցարական ֆրանկ կաշառք տալու մեջ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում