15:14  ,  8 հոկտեմբերի, 2015

Հայաստան - Ալբանիա խաղում կաշխատեն լեհերը

Հայաստան - Ալբանիա Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին տուրի հանդիպումը կսպասարկի լեհական մրցավարական անձնակազմը՝ Շիմոն Մարցինյակի գլխավորությամբ: Մարցինյակին կօգնեն Պավել Սոկոլնիցկին եւ Տոմաշ Լիստկեվիչը: Չորրորդ պաշտոնյան է Ռադոսլավ Սիեյկան, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Պավել Ռաշկովսկին եւ Տոմաշ Մուսիալը, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հայաստան – Ալբանիա խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով