14:05  ,  8 հոկտեմբերի, 2015

Պոգբան չի մասնակցի Հայաստանի հավաքականի դեմ խաղին

Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի մասնակցի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին:

L’Equipe-ը գրում է, որ Ֆրանսիայի հավաքականի մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Պոգբան արդել լքել է ազգային թիմի ճամբարը եւ վերադարձել է Թուրին: 22-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կրնկի վնասվածք, սակայն նրա վերականգնման ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ, Հայաստանի հավաքականի դեմ խաղում Պոգբային մեկնարկային կազմում կփոխարինի անգլիական «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Յոան Կաբայը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի եւ Հայաստանի հավաքականները հոկտեմբերի 8-ին հանդիպելու են Նիցա քաղաքի «Ալյանս Ռիվյերա» ստադիոնում: Խաղի մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում