17:45  ,  8 հոկտեմբերի, 2015

«Պարման» վաճառում է բոլոր տիտղոսները (ֆոտո)

Իտալական «Պարման» որոշել է աճուրդի հանել իր բոլոր տիտղոսները, տեղեկացնում է Football Italia-ն:

Ակումբը չի կարողացել հովանավոր գտնել պարտքերը վճարելու համար եւ ստիպված է գնում նման քայլի: Ավելի վաղ «Պարման» սնանկ էր ճանաչվել՝ տեղափոխվելով Իտալիայի 5-րդ դիվիզիոն՝ D Սերիա, որը սիրողական լիգա է: 

«Պարման» հիմնադրվել է 1913-ին, իսկ 90-ականներին 2 անգամ դարձել է ՈւԵՖԱ-ի գավաթակիր: Թիմը նաեւ հաղթել է ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթում ու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, իսկ Իտալիայում դարձել է երկրի սուպերգավաթակիր ու եռակի գավաթակիր: «Պարման» այս տարի էր Իտալիայի ուժեղագույնների լիգան լքել «Կալյարիի» ու «Չեզենայի» պես:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում