16:41  ,  8 հոկտեմբերի, 2015

Ռոնալդու. Երբ հայրս հիվանդ էր, Ֆերգյուսոնը զարմացրեց ինձ

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչքան է հարգում «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին:

«Երբ հայրս հիվանդ էր եւ կոմայի մեջ գտնվում էր Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, ես զրուցեցի Ֆերգյուսոնի հետ: Ես նրան ասացի, որ լավ չեմ զգում այդ պատճառով: Այդ ժամանակ թիմի համար շատ կարեւոր շրջան էր Չեմպիոնների լիգայում: Ես ասացի, որ լավ չեմ զգում եւ ցանկանում եմ տեսնել հորս: Ֆերգյուսոնը պատասխանեց, որ կարող եմ գնալ 1, 2 կամ 7 օրով: Նա նշեց, որ թիմն ունի իմ կարիքը, սակայն հայրն ամեն ինչից կարեւոր է: Երբ նա ասաց ինձ դա, կարծեցի, որ դա անհնար է: Ես նույնիսկ զարմացած էի: Ֆերգյուսոնը հաճախ էր մեզ հրավիրում ընթրիքի կամ անգլիական թեյ խմելու: Նա ինձ համար ֆուտբոլային հայր է եղել»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ պորտուգալացի հարձակվողն Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամն անգլիական ակումբում խաղացել է 2003-2009-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում