23:22  ,  7 հոկտեմբերի, 2015

«Բարսելոնան» կկնքի ռեկորդային պայմանագիր

«Բարսելոնան» առաջիկայում նոր ու ռեկորդային պայմանագիր կկնքի Qatar Airways ավիաընկերության հետ, որի տարբերանշանը կատալոնական ակումբի մարզաշապիկին է:

Նոր պայմանագրով, Qatar Airways-ը մինչեւ 2020 թվականը 290 միլիոն եվրո կվճարի «Բարսելոնային», փոխանցում է Marca-ն:

Իսպանիայի չեմպիոնը կստանա տարեկան 65 միլիոն եվրո՝ գումարած 30 միլիոն բոնուսների տեսքով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում