Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Յոզեֆ Բլատերը 90 օրով զրկվել է իր լիազորություններից, գրում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ Շվեյցարիայի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Բլատերի նկատմամբ՝ նրան կասկածելով ֆինանսական միջոցների յուրացման եւ հանցավոր անփութության մեջ: 79-ամյա շվեյցարացուն կասկածում են նաեւ 2011թ. փետրվարին ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին 2 միլիոն շվեյցարական ֆրանկ կաշառք տալու մեջ:
90 օրով իր պարտականություններից կարող է հեռացվել նաեւ Պլատինիին:
Բլատերը 1998-ից է ղեկավարում ՖԻՖԱ-ն, իսկ մայիսի 29-ին նախագահի պաշտոնում ընտրվել էր 5-րդ անգամ: Դրանից 5 օր անց նա հայտնեց հեռանալու մասին, սակայն հետո որոշեց մնալ մինչեւ 2016-ի փետրվարի 26-ը կայանալիք նախագահական ընտրությունները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում