21:18  ,  7 հոկտեմբերի, 2015

Տեւեսը կարող է վերադառնալ «Յուվենտուս»

«Բոկա Խունիորսի» արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսը կարող է լքել արգենտինական ակումբը:

Sport mediaset-ի համաձայն՝ արգենտինական ակումբը 3 ամիս աշխատավարձ չի վճարել 31-ամյա ֆուտբոլիստին, ինչը կարող է դառնալ պայմանագիրը խզելու պատճառ: Արգենտինայի հավաքականի հարձակվողի ծառայությունով լրջորեն հետաքրքրված է բրազիլական «Կորինտիանսը», որի կազմում նա խաղացել է 2005-2006-ը: Տեւեսը չի բացառել նաեւ Իտալիա վերադառնալու տարբերակը:

Հիշեցնենք, որ Կարլոս Տեւեսն այս մրցաշրջանից առաջ Թուրինի «Յուվենտուսից» էր տեղափոխվել «Բոկա Խունիորս», որի գլխավոր թիմում խաղացել էր նաեւ 2001-2005-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս