21:44  ,  7 հոկտեմբերի, 2015

Ագուերոն կխաղա Մեսիի մարզաշապիկով

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն Արգենտինայի հավաքականի առաջիկա խաղերում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով, որը պատկանում է Լիոնել Մեսիին: «Բարսելոնայի» հարձակվողը «Լաս Պալմասի» դեմ սեպտեմբերի 26-ին կայացած խաղում ստացած ծնկի վնասվածքի պատճառով խաղադաշտից բացակայելու է 7-8 շաբաթ:

27-ամյա Ագուերոյի խոսքով՝ Մեսին նրան հայտնել է, որ իր բացակայության ընթացքում ազգային թիմի 10 համարով պետք է խաղա հենց Սերխիոն:

Արգենտինայի հավաքականը ԱԱ-2018-ի ընտրական փուլում հոկտեմբերի 8-ին հանդիպելու է Էկվադորին, իսկ 5 օր անց՝ Պարագվային, գրում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում