19:49  ,  7 հոկտեմբերի, 2015

Լյով. Կլոպն իդեալական թեկնածու է «Լիվերպուլի» համար

Յուրգեն Կլոպն իդեալական թեկնածու է «Լիվերպուլի» համար, ասել է ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը։

«Ֆանատների կրքոտ աջակցության տեսանկյունից «Բորուսիան» ու «Լիվերպուլն» ունեն շատ նմանություններ։ Կլոպը հարմար մասնագետ է անգլիական թիմի համար։ Ես չգիտեմ, թե ինչ առաջխաղացում կա բանակցություններում, սակայն եթե հասնեն համաձայնության, դրանից կշահեն բոլորը»,- Յոահիմ Լյովի խոսքը մեջբերում է telegraph-ը։

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է Բրենդան Ռոջերսի պաշտոնանկությունից հետո։

Յուրգեն Կլոպը «Բորուսիան» գլխավորել է 2008-2015 թվականներին։ Նրա ղեկավարությամբ դորտմունդյան թիմը դարձել է Գերմանիայի կրկնակի չեմպիոն եւ սուպերգավաթակիր, մեկ անգամ նվաճել է գավաթը։ Թիմը նաեւ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, երկուական անգամ դարձել է երկրի փոխչեմպիոն եւ հասել գավաթի խաղարկության եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում