18:38  ,  7 հոկտեմբերի, 2015

Ֆաբիո Կապելոն՝ «Բանանցում» (ֆոտոշարք)

Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբում հյուրընկալվել է իտալացի ֆուտբոլային մարզիչ Ֆաբիո Կապելոն:

Ռուսաստանի ազգային հավաքականից այս տարի հեռացած Կապելոն շրջայց է կատարել «Բանանցի» մարզաբազայում՝ ծանաթանալով ակումբի ենթակառուցվածքներին:

«Իսկապես, տպավորված եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները հիանալի մարզումային գործընթաց կազմակերպելու համար: Գիտեմ, որ թիմի առջեւ դրված է Եվրոպայի լիգայում կամ Չեմպիոնների լիգայում հանդես գալու խնդիր եւ հուսով եմ, որ խնդիրը կլուծվի կարճ ժամանակահատվածում»,- Կապելոյի խոսքը մեջբերում է «Բանանցի» մամուլի քարտուղարությունը:

Ֆաբիո Կապելոն Երեւան էր ժամանել ակումբի բաժնետերերի հրավերով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում