19:10  ,  7 հոկտեմբերի, 2015

Գեւորգ Նռանյան. «Արարատը» պայքարելու է ամենաբարձր տեղերի համար

Ամեն խաղում ձգտում ենք հաղթանակի եւ պայքարելու ենք ամենաբարձր տեղերի համար, ասել է «Արարատի» հարձակվող Գեւորգ Նռանյանը։

«Հանդիպման սկիզբը լավ չդասավորվեց մեզ համար։ Արագ գոլ բաց թողեցինք: Սակայն, ի պատիվ մեր թիմի, կարողացանք առաջին խաղակեսում երկու գոլ խփել եւ առաջ անցնել հաշվի մեջ: Կարծում եմ, որ բավականին դիտարժան հանդիպում էր: Շնորհավորում եմ բոլոր արարատցիներին հաղթանակի կապակցությամբ: Փորձում եմ ինչքան հնարավոր է շատ գոլեր խփել եւ օգնել թիմին:

Խաղավերջում փոխարինվեցի թեթեւ վնասվածքի պատճառով: Սակայն, ոչ մի լուրջ բան չկա եւ պետք է կազմ ու պատրաստ մոտենամ հաջորդ հանդիպմանը»,- ասել է Նռանյանը երեւանյան ակումբի մամուլի քարտուղարությանը։

Նռանյանի դուբլի շնորհիվ «Արարատը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում 2։1 հաշվով հաղթեց «Միկային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում