17:08  ,  7 հոկտեմբերի, 2015

Ֆաբիո Կապելոն խորհուրդներով կօգնի Երեւանի «Բանանցին»

Երեւանի «Բանանցի» հրավերով ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն ժամանել է Երեւան։ Նա ծանոթացել է երեւանյան ակումբի ենթակառուցվածքին։

Ակումբի նորանշանակ գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն նշել է, որ իտալացի մասնագետը խորհուրդներով կօժանդակի հայկական թիմին։ Կապելոն Հայաստանում է Մոսկվայի «Սպարտակի» բաժնետեր Ջեւան Չելոյանցի հրավերով։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալուց հետո Ֆաբիո Կապելոն մտադրություն էր հայտնել մինչեւ տարեվերջ ապրել Մոսկվայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում