16:32  ,  7 հոկտեմբերի, 2015

Գաել Անդոնյան. Ծնվել եւ կայացել եմ Ֆրանսիայում, բայց հոկտեմբերի 8-ին կլինեմ հայ

Ինձ համար հարազատ երկրի հավաքականի դեմ հանդիպումը կլինի առանձնահատուկ, ասել է ֆրանսիական «Մարսելի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը։ Հոկտեմբերի 8-ին Նիցայում Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ֆրանսիացիների հետ։

«Ես ծնվել եւ կայացել եմ Ֆրանսիայում, երկրպագում եմ Ֆրանսիայի հավաքականին, սակայն հոկտեմբերի 8-ին կլինեմ հայ։ Ցանկանում եմ առաջիկա հանդիպմանը տրամադրվել սովորականի նման, սակայն չի ստացվում։ Առանձնահատուկ խաղ կլինի ինձ համար»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է La Provence-ը։

Հիշեցնենք, որ Անդոնյանը ժամանակին հանդես է եկել Ֆրանսիայի պատանեկան հավաքականում, սակայն 2015-ին ստացավ Հայաստանի քաղաքացիություն եւ ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում