15:58  ,  7 հոկտեմբերի, 2015

Հայաստանի հավաքականը ժամանել է Նիցա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ֆրանսիա։ ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կհանգրվանի Նիցայի «Հայաթ Ռեջենսի» հյուրանցում:

Հոկտեմբերի 7-ին՝ Երեւանի ժամանակով 21:00-ին «Ալյանս Ռիվյերայի» մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային ասուլիսը:

21:30-ին «Ալյանս Ռիվյերայում» տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն հավատարմագրված լրագրողների համար:

Ֆրանսիա - Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում