15:42  ,  7 հոկտեմբերի, 2015

Օզիլ. Ինձ զարմացրեց, որ «Բավարիան» «Բորուսիային» հաղթեց 5։1 հաշվով

Մենք ունենք համաշխարհային մակարդակի խաղացողներով գերազանց թիմ, ասել է Լոնդոնի «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը։

«Մեր նպատակը Անգլիայ Պրեմյեր լիգայի չեմպիոնի տիտղոսն է։ Կարծում եմ՝ մենք կկարողանանք հասնել այդ նպատակին, եթե խուսափենք լուրջ վնասվածքներից։ Բայց առայժմ վաղ է խոսել, քանի որ մրցաշրջանը երկար է։

Ինձ զարմացրեց, որ «Բավարիան» «Բորուսիային» հաղթեց 5։1 հաշվով։ Նրանք գերազանց մարզավիճակում են։ Մենք հարգում ենք «Բավարիային», սակայն չենք վախենում։

Մենք խաղում ենք մեր խաղադաշտում, որտեղ շատ ենք գնդակ խփում եւ գիտենք, թե ինչ է պետք անել «Բավարիայի» նկատմամբ հաղթանակի համար։ Իհարկե, հեշտ չի լինի, բայց մենք ունենք հաղթանակ տանելու ներուժ»,- Օզիլի խոսքը մեջբերում է Bild-ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Արսենալը» 3։0 հաշվով պարտության է մատնել «Մանչեսթեր Յունայթեդին»։ Չեմպիոնների լիգայում «Արսենալն» ու «Բավարիան» ընդգրկված են նույն խմբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում