14:22  ,  7 հոկտեմբերի, 2015

Բժիշկ Հարաթիան. Կանանց Իրանի հավաքականում չկան տղամարդ ֆուտբոլիստներ

Իրանում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ներկայացուցիչ, բժիշկ Զոհրե Հարաթիանը հերքել է լուրերը, թե ֆուտբոլի կանանց Իրանի հավաքականներում խաղում են տղամարդիկ, որոնք սպասում են սեռափոխության։

«Մեղադրանքները հիմնավորված չեն։ Չի կարելի մարդուն մեղադրել միայն տեսքի համար։ Այդ մեղադրանքները չունեն գիտական հիմնավորում։ Ֆուտբոլի եւ մինի ֆուտբոլի կանանց Իրանի թիմերում չկան գենդերային խնդիրներ»,- Զոհրե Հարաթիանի խոսքը մեջբերում է Eurosport-ը։

Մինի ֆուտբոլի կանանց Ասիայի առաջնությունում Իրանի հավաքականի հաղթանակից հետո լուրեր տարածվեցին, որ թիմի ութ խաղացողներ սեռափոխության սպասող տղամարդիկ են։

Իրանում գենդերային սկանդալ ֆուտբոլում առաջին անգամ չէ: 2014-ին կանանց հավաքականի չորս խաղացողներ արական սեռի էին: Նման մի բացահայտում էլ եղել էր 2010-ին: Իրանում սեռափոխության վիրահատություններ թույլատրված են 1979-ից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում