13:14  ,  7 հոկտեմբերի, 2015

Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» հետ պայմանագիր կկնքի արդեն այս շաբաթ

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հոկտեմբերի 9-ին պայմանագիր կկնքի անգլիական «Լիվերպուլի» հետ, հաղորդում է mirror-ը։

Սպասվում է, որ կողմերը կկնքեն երեք տարվա պայմանագիր եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ 48-ամյա մասնագետի մարզչական շտաբում կընդգրկվեն Ժելկո Բուվաչն ու Պետեր Կրավիտցը, որոնք Կլոպի հետ էին նաեւ «Բորուսիայում»։

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է Բրենդան Ռոջերսի պաշտոնանկությունից հետո։

Յուրգեն Կլոպը «Բորուսիան» գլխավորել է 2008-2015 թվականներին։ Նրա ղեկավարությամբ դորտմունդյան թիմը դարձել է Գերմանիայի կրկնակի չեմպիոն եւ սուպերգավաթակիր, մեկ անգամ նվաճել է գավաթը։ Թիմը նաեւ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, երկուական անգամ դարձել է երկրի փոխչեմպիոն եւ հասել գավաթի խաղարկության եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում