12:48  ,  7 հոկտեմբերի, 2015

Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է գնել Ալեշանդրե Պատոյին

Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է գնել բրազիլական «Կորինտիանսի» 26-ամյա բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոյին, հաղորդում է foxsports-ը։ Իտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս «Սան Պաուլուում»։

Գերմանական ակումբը կձգտի գործարքն իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Պատոյի տեղափոխության հարցում համաձայնության չհասնելու դեպքում, Թոմաս Տուխելի գլխավորած թիմը կփորձի ձեռք բերել «Շտուտգարտի» հարձակվող Դանիել Գինչեկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում