11:17  ,  7 հոկտեմբերի, 2015

Պիրլոն առաջարկ ունի Բրազիլիայից

«Նյու Յորք Սիթիի» իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտնվել է «Պալմեյրասի» հետաքրքրության ոլորտում:

Orlando Sentinel-ը գրում է, որ բրազիլական ակումբի ղեկավարությունն արդեն պայմանագիր է առաջարկել 36-ամյա իտալացուն: «Պալմեյրասը» ցանկանում է Պիրլոյին հայտավորել Լիբերտադորիսի գավաթի խաղարկությանը:

Իտալիայի հավաքականի կազմում 2006-ին աշխարհի չեմպիոն դարձած Պիրլոն այս մրցաշրջանից առաջ է տեղափոխվել MLS, իսկ մինչեւ այդ 4 տարի անցկացրել էր Թուրինի «Յուվենտուսում»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում