10:18  ,  7 հոկտեմբերի, 2015

Մեքսիկայում կանցկացվի ֆուտբոլային լեգենդների աշխարհի առաջնություն

Մեքսիկան ծրագրել է 2017-ին հյուրընկալել միջազգային մրցաշար, որին կմասնակցեն նախկինում հայտնի ֆուտբոլիստները:

ESPN-ի համաձայն՝ մրցաշարը կստանա «Լեգենդների աշխարհի առաջնություն» անվանումը: Այն կանցկացվի 3 քաղաքներում՝ Մեխիկո, Մոնտերեյ եւ Գվադալահարա:

Մրցաշարին կմասնակցեն 12 թիմեր, որոնցից 6-ը կներկայացնեն Եվրոպան: Հոլանդիայից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից ու Անգլիայից բացի, մասնակիցների թվում կլինեն նաեւ Մեքսիկան, ԱՄՆ-ը, Արգենտինան ու Բրազիլիան, Աֆրիկան կներկայացնի ՀԱՀ-ը, իսկ Ասիան՝ Ճապոնիան:

Առաջնությանը մասնակցելու ցանկություն են հայտնել՝ Զինեդին Զիդանը, Միխայել Բալաքը, Դենիս Բերգկամպը, Կլարենս Զեեդորֆը, Խուան Սեբաստիան Վերոնը, Գաիսկա Մենդիետան եւ այլք: Խաղադաշտ դուրս գալ կկարողանան 34-45 տարեկան ֆուտբոլիստները: Խաղերի տեւողությունը կլինի 60 րոպե, իսկ մարզիչները կարող են կատարել առանց սահմանափակումների փոփոխություններ: Մրցաշարից ստացված հասույթը կփոխանցվի Մեքսիկայի բարեգործական կազմակերպություններին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում