09:47  ,  7 հոկտեմբերի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարին դուր չի եկել թիմի ավագի հայտարարությունը

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեին դուր չի եկել թիմի ավագ Մատս Հումելսի քննադատությունը ակումբակիցների հասցեին: Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում առաջատար Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունից հետո գերմանացի պաշտպանը նշել էր, որ իր ակումբակիցները չեն կատարել խաղի ծրագիրը:

«Ես կարեւոր ենթադրություններ եմ անում այդ ամենից եւ հուսով եմ, նույն կերպ կվարվի Հումելսը: Նա պետք է հասկանա, որ մենք մեր խնդիրները  չենք քննարկում եւ լուծում հրապարակայնորեն: Իսկ թե ինչ ունեմ նրան ասելու, դա կանեմ անձամբ: Մենք անպայման պետք է զրուցենք»,- Վացկեի խոսքը մեջբերում է Sport1.de-ն:

Հիշեցնենք, որ Մյունխենում կայացած խաղում «Բավարիան» հաղթեց 5:1 հաշվով եւ Բունդեսլիգայի 8-րդ տուրից հետո 7 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Բորուսիայից»: Խոսեպ Գվարդիոլայի թիմն ունի 100 տոկոսանոց ցուցանիշ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս