09:10  ,  7 հոկտեմբերի, 2015

Մեսիի նոր խաղակոշիկները (ֆոտոշարք)

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ներկայացրել է իր նոր խաղակոշիկները, փոխանցում է Sport.es-ը:

«Messi 10/10» անվանումը ստացած խաղակոշիկները պատրաստվել են 100 օրինակով: Դրանցից 89 զույգն արդեն վաճառվել է, իսկ մեկը բաժին է հասել հենց Մեսիին: Մնացած 10 զույգ խաղակոշիկները կուղարկվեն Backed by Messi ծրագրին մասնակցող երիտասարդ ֆուտբոլիստներին:

Հիշեցնենք, որ այժմ արգենտինացի հարձակվողն անցնում է վերականգնողական փուլ: «Լաս Պալմասի» դեմ սեպտեմբերի 26-ին կայացած խաղում ստացած ծնկի վնասվածքի պատճառով Մեսին խաղադաշտից բացակայելու է 7-8 շաբաթ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում