00:06  ,  7 հոկտեմբերի, 2015

Հայաստանի Մ-19 հավաքականը 18 ֆուտբոլիստով ժամանել է էստոնիա

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը ժամանել է Էստոնիա, որտեղ հոկտեմբերի 8-ից 13-ը կկայանա Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական 12-րդ խմբի մրցաշարը, գրում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի թիմը հոկտեմբերի 8-ին կմրցի Չեխիայի, հոկտեմբերի 10-ին՝ Սերբիայի, իսկ հոկտեմբերի 13-ին՝ Էստոնիայի հավաքականների հետ: Հայաստանի Մ-19 հավաքականը հանգրվանել է Տալինի «Պիրիտա Սպա» հյուրանոցում: Մարկ Լեւլեւրի գլխավորությամբ Էստոնիա են մեկնել 18 ֆուտբոլիստներ.

Դարպասապահներ 

Սուրեն Ալոյան «Բանանց»

Մարկ Գրիգորյան «Դոնաֆելդ» (Ավստրիա)       

Պաշտպաններ 

Հակոբ Համբարձումյան «Բանանց»       

Աղավարդ Պետրոսյան «Բանանց»        

Հակոբ Հակոբյան «Բանանց»        

Արմեն Միքայելյան «Փյունիկ»                

Մհեր Սաֆարյան «Շիրակ»

Գրիգոր Էմեքսուզյան «Ստրոգինո» (Ռուսաստան)  

Կիսապաշտպաններ  

Ստեփան Հարությունյան «Բանանց»        

Հովհաննես Իլանգյոզյան «Բանանց»

Էմիլ Եղիազարյան «Բանանց» 

Արթուր Նադիրյան «Փյունիկ»

Արամ Կարապետյան «Փյունիկ»

Վարդան Սաֆարյան «Միկա»        

Դավիթ Մարտիրոսյան «Տեպլիցե» (Չեխիա)

Գոռ Աղբալյան «Հերենվեն» (Հոլանդիա) 

Հարձակվողներ 

Էդգար Մովսիսյան «Բանանց»     

Հայկ Գալստյան «Հոֆենհայմ» (Գերմանիա)       

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով