23:39  ,  6 հոկտեմբերի, 2015

Լեգենդար Գերդ Մյուլերն Ալցհեյմերի հիվանդությամբ ծերանոցում է

Մյունխենի «Բավարիայի» լեգենդար գերմանացի հարձակվող Գերդ Մյուլերը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ: 2015թ. փետրվարից նա բժիշկների հսկողության տակ է, հաղորդում է Bild-ը: Այժմ Մյուլերն ապրում է ծերանոցում: Նոյեմբերի 3-ին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը կդառնա 70 տարեկան: Հիվանդության պատճառով Մյուլերի ընտանիքը չի կազմակերպի պաշտոնական հոբելյանական միջոցառումներ:

Մյուլերը «Բավարիայում» հանդես է եկել 1964-1979 թվականներին, 585 հանդիպումներում խփել է 533 գնդակ, նվաճել է 13 տիտղոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում