23:50  ,  6 հոկտեմբերի, 2015

«Բարսելոնայի» երկու պաշտպաններն ապաքինվել են

«Բարսելոնայի» պաշտպաններ, բրազիլացի Ադրիանոն եւ բելգիացի Թոմաս Վերմալենն ապաքինվել են վնասվածքից հետո եւ կկարողանան մասնակցել «Ռայո Վալյեկանոյի» հետ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպմանը, հաղորդում է Marca-ն:

Վերմալենը վնասվածք էր ստացել Մադրիդի «Աթլետիկոյի» հետ սեպտեմբերի 12-ին կայացած խաղում, իսկ բրազիլացին՝ «Լաս Պալմասի» հետ սեպտեմբերի 26-ի խաղում:

«Բարսելոնա» - «Ռայո Վալյեկանո» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով