22:55  ,  6 հոկտեմբերի, 2015

Պրիմերա. Ամսվա լավագույն մարզիչը

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը ճանաչվել է Իսպանիայի առաջնության լավագույն մարզիչը սեպտեմբերի արդյունքներով, հաղորդում է Պրիմերայի պաշտոնական կայքը:

50-ամյա մասնագետի գլխավորած թիմն Իսպանիայի առաջնության չորս հանդիպումներում տարել է նույնքան հաղթանակ՝ պարտության մատնելով «Գրանադային» (3:1), «Աթլետիկին» (3:1), «Մալագային» (1:0) եւ «Աթլետիկոյին» (1:0):

7 տուրից հետո «Վիլյառեալը» 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով