22:23  ,  6 հոկտեմբերի, 2015

Բենիտեսը հրաժարվել է Մոուրինյոյին որակել «լավ մարդ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարծիք է հայտնել Արքայական ակումբի նախկին մարզիչներ Մանուել Պելեգրինիի, Ժոզե Մոուրինյոյի եւ Կարլո Անչելոտիի մասին, փոխանցում է dailymail-ը:

«Պելեգրինին լավ մարզիչ է եւ գերազանց մարդ: Նրա հետ ունեմ հրաշալի հարաբերություններ: Անչելոտին ըկերս է: Նա լավ մարզիչ է եւ լավ մարդ: Մոուրինյոն լավ մարզիչ է եւ այդքանը»,- ասել է Բենիտեսը՝ նշելով, որ ավելին չի ասի Մոուրինյոյի մասին, քանի որ ունի սեփական կարծիքի իրավունք:

Հիշեցնենք, որ Բենիտեսն առաջին մրցաշրջանն է անցկացնում «Ռեալում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում