20:49  ,  6 հոկտեմբերի, 2015

Անտոնի Մարտիալը՝ Պրեմյեր լիգայի ամսվա լավագույն խաղացող

Անգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան Պրեմյեր լիգայի սեպտեմբերի լավագույն խաղացող է ճանաչել «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Անտոնի Մարտիալին:

19-ամյա ֆրանսիացին Պրեմյեր լիգայում անցկացրած երեք հանդիպումներում խփել է նույնքան գնդակ, նաեւ ճանաչվել էր «Սանդերլենդի» հետ հանդիպման լավագույն խաղացող: «Մանչեսթեր Յունայթեդն» այդ խաղում հաղթել էր 3:0 հաշվով:

Հիշեցնենք, որ Մարտիալը 36 միլիոն ֆունտ ստերլինգով է տեղափոխվել «Մոնակոյից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով