19:35  ,  6 հոկտեմբերի, 2015

Հարություն Գարինյանը պայմանագիր է կնքել «Ֆորտունա Քյոլնի» հետ (ֆոտո)

17-ամյա հայ ֆուտբոլիստ Հարություն Գարինյանը երկու տարվա պայմանագիր է կնքել գերմանական երրորդ Բունդեսլիգայի «Ֆորտունա Քյոլն» ակումբի հետ: Նա հանդես կգա մինչեւ 19 տարեկանների թիմում:

«Ուրիշ ակումբներից առաջարկներ ևս եղել են, սակայն ես կանգ առա «Ֆորտունա Քյոլնի» վրա, քանի որ այս թիմը 1.5 տարի հետո ինձ հնարավորություն կտա հանդես գալ առաջին թիմում: Ժամանակից շուտ ոչինչ ասել չեմ կարող՝ հնարավոր տեղափոխման մասին: Այժմ ես այստեղ եմ և կփորձեմ ցույց տալ իմ լավագույն որակները»,- NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց երիտասարդ խաղացողը:

Գերմանիայի Քյոլն քաղաքում ծնված հայ ֆուտբոլիստը նախքան այս հանդես է եկել նույն ակումբի Մ17 տարեկանների՝ «Վիկտորիա Քյոլն 1904» թիմում, «ՍՎ Բերգիշ Գլադբախ 09»-ում եւ հաջող մրցաշրջաններ է ունեցել Մ-14, Մ-15 եւ Մ-17 առաջնություններում: Հարություն Գարինյանը խաղում է աջ կիսապաշտպանի դիրքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում